կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանը Եվրոպայի առաջնությունում 19-րդն է

Գեղասահորդ Ֆյոդոր Չիտիպախովյանը Եվրոպայի առաջնությունում 19-րդն է

Լիտվայի Կաունաս քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը զբաղեցրել է 19-րդ տեղը, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր էր վաստակել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակացելու իրավունք էր ստացել: Ազատ ծրագրում Ֆյոդոր Չիտիպախովյանը զբաղեցրել է 19-րդ տեղը։ Հայ գեղասահորդը կարճ ու ազատ ծրագրերի արդյունքներով վաստակել է 197,44 միավոր և այդ ցուցանիշով 19-րդն է մրցաշարում։

Եվրոպայի գործող չեմպիոն ֆրանսիացի Ադամ Սյաո Հիմ Ֆան պաշտպանեց իր տիտղոսը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն նաև 2024 թվականին։ Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքներով նա ունի 276,17 միավոր։

Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Տղամարդիկ

1. Ադամ Սյաո Հիմ Ֆա (Ֆրանսիա) – 276,17 միավոր։
2. Ալեքսանդր Սելևկո (Էստոնիա) – 256,99.
3. Մատեո Ռիցո (Իտալիա) – 250,87.․․․
19․ Ֆյոդոր Չիտիպախովյան (Հայաստան) – 197,44:

  • Կիսվել: