Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 2023 թվականի Եվրոպայի Մ23 չեմպիոն Գառնիկ Չոլակյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է տիտղոսը:
Տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը երկամարտում գրանցել է 275 կգ (125+150) արդյունք:
Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը՝ երկամարտի 233 կգ արդյունքով (103+130)։ Կանանց 55 կգ քաշայինների պայքարում հավասարը չի ունեցել մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում Գրիգորյանը երկամարտում ցույց էր տվել 200 կգ արդյունք (85+115):