ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գարիկ Կարապետյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Գարիկ Կարապետյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրամարտի 370 կգ արդյունքով հռչկավեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Պոկում վարժությունը Կարապետյանը պայքարը սկսեց ամենածանր քաշից, երբ բոլոր մասնակիցները գրեթե ավարտել էին մրցելույթները: Առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա 170 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 195 եւ երրորդ՝ 200 կգ: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով: Երկամարտի 370 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արծաթե մեդալակիր դարձավ մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), բրոնզե մեդալակիր եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):

Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Մելիք Ղուկասյանի գլխավորած թիմից ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գառնիկ Չալոյանը (55կգ), արծաթե մեդալակիր Սուրեն Գրիգորյանը (89 կգ) եւ բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (67կգ): Հայաստանը թիմից պայքարից մեջ մնաց միայն Պետրոս Պետրոսյանը (102 կգ):

  • Կիսվել: