ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Գանձասար»-ից կրած պարտությունից հետո «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

«Գանձասար»-ից կրած պարտությունից հետո «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է ներկայացրել

Գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր «Ալաշկերտ» ակումբի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

Քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։

«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։ Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին՝ վստահության համար։ Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբիս անդամներին, ֆուտբոլիստներին և ադմինիստրատիվ կազմին՝ համատեղ աշխատանքի համար։

Հուսով եմ, որ «Ալաշկերտը» ապագայում մեծ հաջողությունների կհասնի, քանի որ սա հարազատ ակումբ է ինձ համար», - նշել է Բարսեղյանն իր հրաժեշտի խոսքում։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Բարսեղյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում։

Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։

  • Կիսվել: