չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Հեռացի’ր». ընդհատվել է «Շիրակ»-«Գանձասար» խաղը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Հեռացի’ր». ընդհատվել է «Շիրակ»-«Գանձասար» խաղը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

ՀՊԼ հերթական տուրում՝ այս անգամ էլ «Շիրակ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ է խաղն ընդհատվել` կրկին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով: Սա այսօրվա թվով երկրորդ ակցիան է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով, որը նախաձեռնվել է տարբեր ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների կողմից: 

Գյումրու քաղաքային մարզադաշտում պարզած պաստառի վրա գրված է. «Փոխենք հիմա` հաղթենք վաղը», ինչպես նաև գունավոր ծխեր են վառվել: Ակցիան ուղեկցվել է նաև «հեռացի´ր» վանկարկումներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: