երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Գագիկ Ղազարյանը դուրս է եկել ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչ, Եղիշե Մոսեսյանը պարտվել է

Գագիկ Ղազարյանը դուրս է եկել ըմբշամարտի Մ17 ԵԱ-ի եզրափակիչ, Եղիշե Մոսեսյանը պարտվել է

Սերբական Նովի Սադում իրենց պայքարն են սկսել պատանի ազատ ոճայինները։

Հունիսի 28-ին 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դուրս եկավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։
Ղազարյանը 10։0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Էսադ Բոզալի նկատմամբ։
 

Եզրափակիչում Ղազարյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայսանգուր Օսմաևի հետ։

Եղիշե Մոսեսյանը, ցավոք, 7։10 հաշվով պարտություն կրեց, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: