կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Սևիկյանի ծառայություններով

Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է Սևիկյանի ծառայություններով

Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված է Լիգա 1-ի ակումբը, գրում է armsport.am-ը:

Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, «Նանտը» ուսումնասիրում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։ Ֆրանսիական ակումբը հարցում է արել «Նիժնի Նովգորոդին» Էդգարի տրանսֆերի արժեքի վերաբերյալ և ստացել պատասխան, որ թիմը պատրաստ է նրան բաց թողնել 3,5 միլիոն եվրոյի դիմաց։

Ըստ աղբյուրի, շատ բան կախված կլինի նաև ֆուտբոլիստի խաղից Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումներում՝ Ուելսի և Խորվաթիայի դեմ:

Նշվում է, որ Սևիկյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարը»։ Այնուամենայնիվ, տրանսֆերը ռուսական ակումբների համար ավելի թանկ կարժենա. «Նիժնի Նովգորոդը» տեղի լիգայի ակումբներից կպահանջի 5,5 միլիոն եվրո:

 

  • Կիսվել: