ՖԻՄԱ-ն՝ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն
Երևանի Գազպրոմ Արմենիա Ուսումնասպորտային համալիրում ավարտվեց վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը, որը անցկացվեց չորս փուլերով, հաղորդում է ՀՎՖ-ի ֆեյսբուքյան էջը։
«ՖԻՄԱ» թիմը, վերջին խաղային օրը հաղթելով Գյումրի թիմին, ճանաչվեց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության չեմպիոն։
«Գյումրի» թիմը կարողացավ լիգայի երկու փուլերում հաջող հանդես գալ և բարձրանալ աղյուսակում երկրորդ տեղ և ճանաչվեց լիգա փոխչեմիոնը։
«Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ գրավեց «ՄՍԿՀ» թիմը, որը զիջեց Գյումրի թիմին մեկ միավորով։
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով,իսկ լավագույնները հատուկ սահմանված հուշանվերներով։
«Պրո Լիգա 2024-2025» առաջնության MVP ճանաչվեց ՖԻՄԱ թիմի հարձակվող՝Աշոտ Բալաբեկյանը։