ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ՖԻՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և կրկին 20-րդն է՝ 1197.87 վարկանիշային միավորով, գրում է armsport.am-ը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան է, իսկ երրորդում՝ Իսպանիան։

Դասակարգման աղյուսակի վերին հատվածը հետևյալ տեսքն ունի․

  • 1․ Բրազիլիա — 1654.75
  • 2․ Պորտուգալիա — 1541.52
  • 3․ Իսպանիա – 1533.13
  • 4․ Արգենտինա — 1509.44
  • 5․ Իրան — 1485.1
  • 6․ Մարոկկո — 1480.92
  • 7․ Ռուսաստան – 1425․66
  • 8․ Ղազախստան – 1421․76
  • 9․ Ուկրաինա — 1406.99
  • 10․ Ֆրանսիա — 1390.46
  • 11․ Թաիլանդ — 1324.77
  • 12․ Պարագվայ — 1267.21
  • 13․ Ճապոնիա — 1267.21
  • 14․ Վրաստան — 1261.8
  • 15․ Խորվաթիա — 1259.2
  • 16․ Իտալիա — 1238.77
  • 17․ Չեխիա — 1229․11
  • 18․ Վենեսուելա  1228․03
  • 19․ Ուզբեկստան — 1201.34
  • 20․ Հայաստան — 1197.87:

  • Կիսվել: