երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՖԻՖԱ-ն չի հեռացնի Իսրայելին միջազգային մրցաշարերից

ՖԻՖԱ-ն չի հեռացնի Իսրայելին միջազգային մրցաշարերից

ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովը բավարար հիմքեր չի գտել՝ պատժամիջոցներ կիրառելու և Իսրայելի հավաքականին միջազգային մրցաշարերից հեռացնելու համար: Այս մասին հայտնում է One պորտալը:

Նախկինում Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան ևս 11 ազգային ֆեդերացիաների աջակցությամբ, պաշտոնապես պահանջել էր հեռացնել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիային ՖԻՖԱ-ի շրջանակներում ցանկացած գործունեությունից՝ «ՖԻՖԱ-ի կանոնադրության կոպիտ և մշտական խախտման, ինչպես նաև պաղեստինյան ակումբների և ֆուտբոլիստների իրավունքների կանոնավոր և աննախադեպ ոտնահարման» համար:

Օգոստոսի վերջում ՖԻՖԱ-ն ստացել էր անկախ իրավական փորձագետների հաշվետվություն, որի բովանդակությունը չէր հրապարակվել: Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ի հատուկ հանձնաժողովը, քննարկելով հաշվետվության բովանդակությունը, որոշել է մերժել Իսրայելի ֆեդերացիայի, հավաքականների և ակումբների հեռացման պահանջը: Աղբյուրը նշում է, որ ՖԻՖԱ-ի պաշտոնական որոշումը դեռևս չի հրապարակվել:

  • Կիսվել: