կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանը հինգ ներկայացուցիչ ունի

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանը հինգ ներկայացուցիչ ունի

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակների լավագույն հարյուրակներում Հայաստանը 5 ներկայացուցիչ ունի:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (58-րդ տեղ) , իսկ կանանց վարկանիշային աղյուսակում՝ Էլինա Դանիելյանը (39-րդ տեղ), Աննա Սարգսյանը (68-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (71-րդ տեղ):

Նշենք, որ ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է աղյուսակում։

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարը Չինաստանի ներկայցուցիչ Հու Յիֆանն է:

 

  • Կիսվել: