կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ֆարերյան կղզիների հավաքականը հույս ունի հեռանալ Հայաստանից գոնե մեկ միավորով

Ֆարերյան կղզիների հավաքականը հույս ունի հեռանալ Հայաստանից գոնե մեկ միավորով

Ֆարերյան կղզիների հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա հանդիպումներին կգլխավորի Էյդուն Կլակստեյնը։ Այս մասին տեղեկացնում է Ֆարերյան Ռադիոն։

51-ամյա մարզիչն այդ պաշտոնում փոխարինում է շվեդ Հյոկան Էրիկսոնին, ով շուրջ 5 տարի գլխավորում էր ֆարերների հավաքականը։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանում անցկացրած նախախաղային մարզման ժամանակ վնասվածք է ստացել 32-ամյա կիսապաշտպան Հալուր Հանսոնը, ով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի այսօրվա հանդիպումը։

Կլակստեյնը հույս ունի, որ Ֆարերյան կղզիների ընտրանին կմնա Լիգա C-ում՝ վաստակելով գոնե մեկ միավոր առաջիկա երկու խաղում։

Ֆարերյան կղզիներն այս մրցափուլում թե՛ Հայաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ ոքի են խաղացել։

  • Կիսվել: