FAF-ը շնորհակալություն է հայտնել «Փյունիկին» եւ «Ուրարտուին»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը շնորհակալություն է հայտնել Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» եւ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար «Ուրարտուին» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջին միանալու համար։
«Շնորհակալ ենք «Փյունիկ» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար։
Սպասում ենք մյուս բոլոր ակումբների և ֆուտբոլային այլ գործիչների արձագանքներին։
Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է, բոլորս պետք է մասնակցենք հայկական ֆուտբոլի առողջացման պրոցեսին»,- նշվում է FAF-ի հաղորդագրությունում։
Հայաստանի հավաքականի եւ մի շարք ակումբների երկրպագուների շարժումները պահանջում են ՀՖՖ-ի ղեկավար կազմի հրաժարականը։
Նրանք սկսել են բողոքի գործողությունների շարք Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների ժամանակ։