երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եվս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան. Արայիկ Հարությունյան

Եվս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան. Արայիկ Հարությունյան

Եվս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

՛՛Մոտ մեկ ամիս առաջ բանակցում էինք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Հայաստան բերելու մասին: Երեկ նամակ ստացանք եվրոպական ֆեդերացիայից, որ առաջնությունը կանցկացվի Երևանում:

Շնորհավորում եմ բոլորիս:

Հիշեցնեմ, որ մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: