չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Եվրոպայի քառակի չեմպիոն Արման Մրտեյանը բազկամարտի աշխարհի առաջնությանը 2 բրոնզե մեդալ է նվաճել

Եվրոպայի քառակի չեմպիոն Արման Մրտեյանը բազկամարտի աշխարհի առաջնությանը 2 բրոնզե մեդալ է նվաճել

Հոկտեմբերի 13-23-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող բազկամարտի աշխարհի 43-րդ  առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։

Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 54 երկրի մարզիկներ։  

Արման Մրտեյանը Եվրոպայի քառակի չեմիպիոն է, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։ Մարզիկը կնքվել է «Հայկական վագր» անունով այն բանից հետո, երբ Եվրոպայի առաջնությանը իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության բոլոր ոսկե մեդալները նվաճելուց հետո չեմպիոն է դարձել նաև մեծահասակների աջ և ձախ ձեռքերի մրցումներում։

  • Կիսվել: