կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եվրոպայի չեմպիոն հռչակված բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձել է հայրենիք

Եվրոպայի չեմպիոն հռչակված բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձել է հայրենիք

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Իտալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներից հետո այսօր վերադարձել է հայրենիք, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Աշիկ Գրիգորյանի գլխավորած թիմն Իտալիայում նվաճել էր 5 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե։ Եվրոպայի պատանեկան չեմպիոն էին դարձել Վաղարշակ Քեյանն (46 կգ) ու Էրիկ Առստամյանը (52 կգ)։ Երանոս Օհանյանը (70 կգ) վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակչին և բավարարվել էր արծաթե մեդալով:

 

Դավիթ Սաֆարյանն (50 կգ) ու Ռաֆայել Ներսիսյանը (60 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ։

Տղաների թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր առաջին տեղը։ Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ)։

  • Կիսվել: