ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրոպայի առաջնություն. Նարեկ Զախարյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից

Եվրոպայի առաջնություն. Նարեկ Զախարյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը որակավորման փուլի առաջին մենամարտը անցկացրեց սլովակ Միկալ Տակաչի հետ ու պարտվեց:

Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն էր կրել Ջանիկ Սահակյանը:

Մայիսի 24-ի երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով ուժերը կչափի Մոլդովայից Դմիտրի Կոստյուկի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:

  • Կիսվել: