երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր. Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ

Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր. Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանն անդրադարձել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ընտրանու Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգիր նվաճելուն:

«Չեմ էլ հիշում, թե որքան ժամանակ է, որ սպասում էինք այս պահին, Եվրոպայի առաջնության հիմնական փուլ դուրս գալը մեր երազանքն էր: Մենք ամբողջ թիմով անվերապահորեն հավատում էինք, որ կարող ենք հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Մեզնից պահանջվում էր 100 տոկոսով նվիրվել, ինչը մենք արեցինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Սանոսյանը:

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն և հաղթեց 4:2 հաշվով:

  • Կիսվել: