չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրոպական խաղեր. Հայաստանն այսօր 6 մասնակից ունի

Եվրոպական խաղեր. Հայաստանն այսօր 6 մասնակից ունի

Լեհաստանի Կրակով քաղաքում ընթացող Եվրոպական 3-րդ խաղերի մրցումային երրորդ օրը Հայաստանից հանդես կգան 6 հոգի:

Մեր հրաձիգները՝ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը, հանդես կգան 10 մ օդամղիչ ատրճանակ խառը զույգերով մրցաձևում: Նախ կկայանան որակավորման մրցումները, ապա լավագույն ությակը կպայքարի մեդալների համար:

Այսօր մրցահարթակ դուրս կգա կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանը: Խմբային փուլում նա կմրցի Ուկրաինայի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի բռնցքամարտիկները կանցկացնեն առաջին մրցամարտերը: 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմրցի չեխ Վլադիմիր Տրակալի հետ, իսկ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ուժերը կչափի իսրայելցի Ահմադ Ստիվիի հետ:

Ջրացատկորդուհի Ալիսա Զաքարյանը կմասնակցի 10 մ աշտարակացատկի մրցումներին:

  • Կիսվել: