շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրոպական խաղեր. Հայաստանի թեքբոլի հավաքականը պարտվեց Սերբիային

Եվրոպական խաղեր. Հայաստանի թեքբոլի հավաքականը պարտվեց Սերբիային

Լեհաստանում ընթացող Եվրոպական 3-րդ խաղերում Հայաստանից վերջինը ելույթ ունեցան թեքբոլիստներ Գոռ Սարգսյանը և Ռաֆայել Վարդանյանը:

Տղամարդկանց զուգախաղերում մեր երկյակը խմբային փուլում 2:0 հաշվով հաղթեց Սլովակիային, ապա 1:2 հաշվով զիջեց Ռումինիային: Հայաստանի հավաքականն իր խմբում գրավեց 2-րդ տեղը և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպեց Սերբիայի հետ: Այդ խաղն ավարտվեց մրցակցի վստահ հաղթանակով՝ 12:4, 12:2:

Այդպիսով, Հայաստանն ավարտեց իր ելույթները Եվրոպական 3-րդ խաղերում՝ նվաճելով ընդամենը 3 մեդալ՝ 1 արծաթ և 2 բրոնզ:

  • Կիսվել: