շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրոպական խաղեր. Բազեյանն ու Մադոյանը փայլուն հաղթանակներով դուրս եկան քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղեր. Բազեյանն ու Մադոյանը փայլուն հաղթանակներով դուրս եկան քառորդ եզրափակիչ

Լեհաստանում անցկացվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում Եվրոպայի փոխչեմպիոն,57կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ ՝ 1/8 եզրափակչում 4-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Լատվիայի ներկայացուցիչ Մաթվեյս Պրոկուդինսի նկատմամբ:

Բազեյանը շատ գրագետ գործեց և աստիճանաբար մեծացրեց ճնշումը՝ շնչելու հնարավորություն չտալով մրցակցին: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին:

Եվրոպական խաղերի 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ 5-0 հաշվով բացարձակ հաղթանակ տանելով էստոնացի Կամանինի նկատմամբ:

Քառորդ եզրափակչի մենամարտերը կկայանան վաղը՝ հունիսի 28-ին: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում հայ բռնցքամարտիկները բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր կապահովեն:

  • Կիսվել: