ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Եվրո-2024. Շվեյցարիա-Գերմանիա. մեկնարկային կազմեր

Եվրո-2024. Շվեյցարիա-Գերմանիա. մեկնարկային կազմեր

Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Շվեյցարիայի հավաքականը Ֆրանկֆուրտում կմրցի Գերմանիայի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝

Շվեյցարիայի հավաքական. Յան Զոմեր, Ֆաբիան Շեր, Մանուել Ականջի, Ռիկարդո Ռոդրիգես, Սիլվան Վիդմեր, Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա, Միխել Էբիշեր, Ջերդան Շաքիրի, Դան Նդոյ, Ռուբեն Վարգաս:
 

Գերմանիայի հավաքական. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Անտոնիո Ռյուդիգեր, Ջոնաթան Տա, Մաքսիմիլիան Միտելշտեդտ, Ռոբերտ Անդրիխ, Տոնի Կրոս, Ջամալ Մուսիալա, Իլկայ Գյունդողան, Ֆլորիան Վիրց, Կայ Հավերց:

Երկու տուրից հետո Գերմանիայի հավաքականը վաստակել է վեց միավոր և միանձնյա գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Շվեյցարիան երկրորդ տեղում է։ Մուրադ Յակինի թիմն ունի չորս միավոր։ Շոտլանդիայի հավաքականը մեկ միավորով երրորդ տեղում է։ Այս խմբում աղյուսակը եզրափակում է Հունգարիան, որը նույնպես վաստակել է մեկ միավոր, հայտնում է armsport.am-ը:

  • Կիսվել: