ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրասիական լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Բարսի Ատիրաուիին»

Եվրասիական լիգա. «Ուրարտուն» պարտվեց «Բարսի Ատիրաուիին»

Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» 83:85 հաշվով պարտվել է ղազախական «Բարսի Ատիրաուիին»։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

Առաջին տուրում «Ուրարտուն» հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Բարսի Ատիրաուն» զիջել էր «Արագածին»:

Հոկտեմբերի 5-ին «Արագածը» և Տուլայի «Արսենալը» կմրցեն Երևանում:

Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: