շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
EUBC-ի փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը

EUBC-ի փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը

Կայացել է բռնցքամարտի Եվրոպական Կոնֆեդերացիայի նորընտիր տնօրենների խորհրդի առաջին գործկոմի նիստը, որը եղել է օնլայն տարբերակով։ Նիստի ընթացքում EUBC-ի փոխնախագահ է ընտրվել Սումայիդ Խալիդովը, տեղեկացնում են ֆեդերացիայից։

Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով EUBC-ի գործկոմի հաջորդ նիստը կկայանա Երևանում` մայիսի 30-ին։ Նախքան այդ` մայիսի 23-ին Երևանում կկայանա Բռնցքամարտիկների կոմիտեի ընտրությունը։

  • Կիսվել: