չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ես պատրաստ չեմ դրան. Արթուր Դալալոյանը՝ մարզական քաղաքացիությունը փոխելու հնարավորության մասին

Ես պատրաստ չեմ դրան. Արթուր Դալալոյանը՝ մարզական քաղաքացիությունը փոխելու հնարավորության մասին

Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դալալոյանը խոսել է մարզական քաղաքացիությունը փոխելու հնարավորության մասին:

«Հավաքականում այս թեմայով զրույցներ ունեցել ենք, որոշ մարզիկներ պատրաստ են գնալ դրան: Բայց մենք սիրում ենք մեր երկիրը, որի համար այսքան աշխատանք ենք կատարել և այնքան հաղթանակներ ենք տարել, այնքան քայլեր ենք արել՝ ի թիվս այլ բաների մեր սպորտը զարգացնելու համար։

Կարծում եմ, որ դա հիմարություն է, ես պատրաստ չեմ դրան: Պատրաստ եմ զարգացնել սպորտը և առաջ շարժվել Ռուսաստանում: Մեր տղաները նման մտքեր չունեին, ուղղակի շատ հարցազրույցներ եղան, շատ քննարկումներ այս թեմայով»,- 26-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է «РИА Новости»-ն:

  • Կիսվել: