ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես հպարտ եմ իմ թիմով․  Հրանտ-Լեոն Ռանոս

Ես հպարտ եմ իմ թիմով․ Հրանտ-Լեոն Ռանոս

Ես հպարտ եմ իմ թիմով։ Անչափ ուրախ եմ, որ հաղթեցինք այս խաղում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի հավաքականի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը՝ մեկնաբանելով Լատվիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։

«Ես անչափ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք այս խաղում։ Երկու խաղում վաստակեցինք 6 միավոր եւ ես հպարտ եմ իմ թիմով։ Հանդիպումը բարդ ստացվեց։ Լատվիան լավ թիմ էր, արագ ֆուտբոլ էր խաղում։

Միանշանակ, հոգնում ես, երբ խաղում ես 90 րոպե։ Ուելսի հետ խաղից հետո մենք ունեինք վերականգնվելու այնքան ժամանակ, որքան Լատվիան՝ Թուրքիայի դեմ խաղից հետո։ Մենք երջանիկ ենք, որ հաղթեցինք այս խաղում»,- ասաց Հրանտ-Լեոն Ռանոսը։

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի հավաքականին։

  • Կիսվել: