ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես հիասթափված եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտից. Դավիթ Ավանեսյան

Ես հիասթափված եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտից. Դավիթ Ավանեսյան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական մենամարտում ամերիկացի Թերենս Քրոուֆորդին նոկաուտով պարտվելուց հետո մրցակցին մեղադրել է խարդախությունների համար: ԱՄՆ-ում կայացած մենամարտից հետո Ավանեսյանի ներկայացուցիչները նկատել են, որ ամերիկացի բռնցքամարտիկի ձեռնոցների վրա եղել են պատռված տեղեր, տեղեկացնում է «Матч ТВ»-ն:

«Նրանք պետք է կանգնեցնեին մենամարտը: Մինչև 6-րդ ռաունդը ես միավորներով հաղթում էի: Այդ ժամանակ ես ձեռնոցների վիճակը չեմ տեսել, դրա ժամանակը չկար: Նրանք ամեն բան նախապես ծրագրել էին: Այդ սրիկաները ցանկանում էին սպանել ինձ: Նրանք ինչ ցանկանում են, այն էլ անում են: Ահա ձեր «մեծագույն բռնցքամարտիկը»: Այս ամենը մաֆիա է, նրանց արածը հանցագործություն է: Ճիշտ է, մենամարտից հետո ինձ զննել են, բայց եթե ռուսաստանցի ես՝ հաջողություն:

Ես մրցել եմ շատերի հետ, ովքեր նրանից ավելի ուժեղ էին հարվածում: Նա կարծես կաստետով հարվածեր: Իմ մենեջերը բողոք է պատրաստում, ես հիասթափված եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտից»,-ասել է Ավանեսյանը:

  • Կիսվել: