հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ես երբեք չեմ խաղացել այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին նա է. Ջոկովիչը՝ Ալկարասի մասին

Ես երբեք չեմ խաղացել այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին նա է. Ջոկովիչը՝ Ալկարասի մասին

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է Կառլոս Ալկարասի մասին «Ուիմլդոնի» եզրափակիչում պարտվելուց հետո։  

«Ես չէի սպասում, որ նա այս տարի այդքան լավ կխաղա խոտածածկի վրա, բայց նա ապացուցել է, որ աշխարհի լավագույն խաղացողն է»,- ասել է Ջոկովիչը, որի խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Առաջին սեթում Ջոկովիչն է առավելության հասել 6։1 հաշվով։ 2-րդ ու 3-րդ սեթերում իսպանացին է հաղթել՝ 7։6 (8։6), 6:1 հաշիվներով: 4-րդ սեթում Ջոկովիչը հաղթել է 6։3 հաշվով։

Իսկ արդեն վճռորոշ, վերջին սեթում 20-ամյա Ալկարասը հաղթանակ է տարել 6։4 հաշվով։

«Ես երբեք չեմ խաղացել այնպիսի խաղացողի, ինչպիսին նա է, ճիշտն ասած: Կարծում եմ, որ վերջին 12 ամիսների ընթացքում մարդիկ խոսում էին նրա խաղի մասին, որը բաղկացած էր Ռոջերի, Ռաֆայի և իմ որոշ տարրերից: Ես կհամաձայնեի դրա հետ»,- ասել է նա:

  • Կիսվել: