երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ես չեմ կարող մեծ ռոտացիա անել այս պահին հավաքականում․ Հայաստանի մարզիչ

Ես չեմ կարող մեծ ռոտացիա անել այս պահին հավաքականում․ Հայաստանի մարզիչ

Երբ ավարտվի պատերազմն իմ երկրում, իմ դեմքին ժպիտ կտեսնեք։ Այս մասին Լատվիայի հավաքականի դեմ վաղվա խաղից առաջ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ պատասխանելով հարցին, թե երբ «ենք կարող իր դեմքին ժպիտ տեսնել»։  

Ինչ վերաբերում է վաղվա խաղին պատրաստությանը, ապա մարզիչն ասաց․ «Նախկին խաղերից ես գիտեմ, ինձ ասել են, որ հայ ֆուտբոլիստները կարող են խաղալ միայն մեկ խաղ, հաջորդ խաղին չեն կարողանում պատրաստվել, խաղալ։ Ես չեմ կարող մեծ ռոտացիա անել այս պահին»։

Նա նշեց, որ խաղացողներն իրեն շատ ուշադիր են լսում։ «Տղաները շատ ուշադիր լսում են, շատ հաճելի է, որ նրանք լսում են մարզիչին։ Վաղը կտեսնենք, թե խոսքերն ինչպես են իրենց հասել»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։

  • Կիսվել: