երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես չեմ հրաժարվել Գեյթջիի հետ մենամարտից. Արման Ծառուկյան

Ես չեմ հրաժարվել Գեյթջիի հետ մենամարտից. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյթջիի հետ մենամարտից հրաժարվելու մասին լուրին:

«Ես չեմ հրաժարվել: Ես ընդունել եմ առաջարկը, բայց խնդրել եմ մենամարտն անցկացնել միջանկյալ քաշում, քանի որ կշռման արարողությունը տեղի է ունենալու 11 օրից: Փրոմոուշենի ներկայացուցիչներն ասացին, որ չեն ընդունում իմ առաջարկած տարբերակը»,- սոցցանցերում գրել է 28-ամյա հայ մարտիկը:

Ավելի վաղ նորզելանդացի Դեն Հուկերը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մենամարտել Ջասթին Գեյթջիի հետ:

  • Կիսվել: