կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երկրպագուների միասնական երթ՝ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ

Երկրպագուների միասնական երթ՝ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ

Հոկտեմբերի 13-ին Հայաստան-Հս. Մակեդոնիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում, գրում է armsport.am-ը։

«‎Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:

Երթը կմեկնարկի ժամը 18։00-ին, խաղի սկիզբը` 20։00:

  • Կիսվել: