կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Մայիսի 31-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի իտալական «Ինտեր»-ի հետ: 

Այս հանդիպումը կարող է պատմական լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար, որը մինչ այս հաղթել Կոնֆերենցիաների լիգայում ու Եվրոպայի լիգայում: Եթե Մխիթարյանին հաջողվի հաղթել նաև այս եզրափակչում, նա կդառնա պատմության միակ ֆուտբոլիստը, որը խաղացել է երեք եվրագավաթների եզրափակիչներում ու հաղթել դրանք:

Եզրափակիչ այս հանդիպումը կկայանա գերմանական Մյունխեն քաղաքի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ 

Այս եզրափակիչը միջազգային լրատվականներն անվանում են «երիտասարդության ու փորձի հակադրության» խաղ: 

«Ինտեր»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստների միջին տարիքը 30 տարի 4 ամիս է, «Պարի Սեն Ժերմեն»-ինը՝ 24 տարի 7 ամիս: 

«Ինտեր»-ում կան ութ ֆուտբոլիստներ, որոնք վերջին անգամ խաղացել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկու տարի առաջ:  

«Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայում հաղթել է երեք անգամ` 1963–64, 1964–65, 2009–10 մրցաշրջաններում: ՊՍԺ-ն երբեք չի նվաճել այս տիտղոսը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: 

 

  • Կիսվել: