երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

Երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակիչում է:

Իսրայելյանը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մեզ:

 

  • Կիսվել: