հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երիտասարդական ԵԱ․ Ազատ ոճային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է

Երիտասարդական ԵԱ․ Ազատ ոճային Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է

Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, գրում է armsport.am-ը:

Քառորդ եզրափակչում մեր հայրենակիցը 11-0 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի նկատմամբ և ապահովել իր տեղը կիսաեզրափակչում։ Եզրափակիչ դուրս գալու համար Մանվելը կպայքարի շվեյցարացի Թոմաս Էփի հետ։

Հայ մարզիկը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով առավելության էր հասել հույն մարզիկի նկատմամբ։

Մեր մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, մեկնարկում երկու վստահ հաղթանակ տանելուց հետո, քառորդ եզրափակչում զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։

 

  • Կիսվել: