շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Երիտասարդական ԱԱ․ Նարեկ Մկրտչյանը ձախողվել է

Երիտասարդական ԱԱ․ Նարեկ Մկրտչյանը ձախողվել է

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այս գիշեր 81 կգ քաշայինների պայքարին մասնակցել է Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը, որը երկամարտում 0 է ստացել։ Պոկում վարժությունում նա ցույց է տվել 153 կգ արդյունք եւ գրավել է չորրորդ տեղը։ Հրում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջող մոտեցում չունի՝ 0: 

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին Հայաստանի թիմը կունենա  2 մասնակից:

Երևանի ժամանակով 22:30-ից պատանիների 96 կգ քաշային կարգում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը:

Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ից, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վալերիկ Մովսիսյանը:

  • Կիսվել: