չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի:

Ավելի վաղ առաջինը պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկել էր 108 կգ և հրել` 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով նա դարձել էր աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

  • Կիսվել: