կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երիտասարդ մարմնամարզիկները կմասնակցեն «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ին

Երիտասարդ մարմնամարզիկները կմասնակցեն «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ին

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամները կմասնակցեն «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ին:

Այս  մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության  ֆեդերացիան: Սլովենիայի Մարիբոր քաղաքում սույն թվականի հուլիսի 23-ից 29-ը կանցկացվի «Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոն»-ը, որին թիմը կմասնակցի հետևյալ կազմով`  Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան, Մարիետա Բուչախչյան: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:

Այս պահին թիմը ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

  • Կիսվել: