հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում

Երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, փոխանցում է armsport-ը:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժության արդյունքներով արծաթե մեդալին արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:

Մանուկյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 13.633 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 4-րդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում և զուգափայտերում՝ չնչին միավորով զիջելով մեդալակիր մարզիկներին: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև բազմամարտի եզրափակչում: Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը:

Հայաստանի հավաքականները հանդես են եկել մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: