ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրիկ Սաղաթելյանը՝ սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Էրիկ Սաղաթելյանը՝ սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր: Այս անգամ մրցավայր էին ժամանել մարզիկներ Հին աշխարհամասի 24 երկրից:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով:

Մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարել են պատանիները: Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացել է մեդալների:

Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին է հասել բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավել են երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և դարձել Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, վաղը կմրցեն երիտասարդները:

  • Կիսվել: