ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երեւանում մեկնարկել է Ստեփան Սարգսյանին նվիրված 25-րդ միջազգային մրցաշարը (ուղիղ)

Երեւանում մեկնարկել է Ստեփան Սարգսյանին նվիրված 25-րդ միջազգային մրցաշարը (ուղիղ)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական  խաղերի արծաթե մեդալակիր,  Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 15 երկրի 125 ըմբիշ։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքանը Ստեփան Սարգսյանի մրցաշարին մասնակցում է մեծ կազմով, այդ թվում ուժեղագույն ըմբիշներով։

57 կգ քաշային կարգում կմրցեն Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը, Առաքել Մովսեսյանը եւ Սարգիս Բեգոյանը։

61 կգ՝ Արտավազդ Հարությունյան, Վրեժ Գեւորգյան, Նորիկ Հարությունյան, Մեժլում Մեժլումյան եւ Էդիկ Հարությունյան։

65 կգ քաշային կարգում կմրցեն Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Գեւորգ Թադեւոսյանը, Հայկ Աբրահամյանը եւ Հրաչյա Մարգարյանը։

70 կգ՝  Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյան, Արթուր Սարդարյան, Արտյոմ Իսահակյան, Գեւորգ Մխեյան, Տիգրան Ղազարյան եւ Նարեկ Հարությունյան։

74 կգ՝ Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյան եւ Արմեն Մուսիկյան։

79 կգ՝ Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյան, Արսեն Իսրաելյան, Ռազմիկ Սիմոնյան։

92 կգ՝ Ազատ Կարապետյան։

97 կգ՝ Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյան եւ Խաչատուր Խաչատրյան։

130 կգ՝ Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Լյովա Գեւորգյան եւ Մարտին Սիմոնյան։

Հայաստանի հավաքանը ներկայացուցիչ չունի միայն 86 կգ քաշային կարգում։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի համար մրցաշարը նախընտրական է սեպտեմբերին Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Սահմանված է մրցանակային ֆոնդ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

Հունիսի 15-ին առաջին մրցումային օրը մրցագորգ են դուրս եկել 57,61,65,70,74 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները։

  • Կիսվել: