շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կհետաձգվի

«Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը կհետաձգվի

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է հունիսին նախատեսված «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հետաձգման մասին:

«Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը՝ տարբեր երկրներից ժամանած բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: