շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւան-2023. Հայաստանի եւս 9 բռնցքամարտիկ այսօր կպայքարի պատանեկան ԱԱ-ի մեդալների համար (ուղիղ եթեր)

Երեւան-2023. Հայաստանի եւս 9 բռնցքամարտիկ այսօր կպայքարի պատանեկան ԱԱ-ի մեդալների համար (ուղիղ եթեր)

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում նոյեմբերի 30-ին շարունակվում են քառորդ եզրափակիչները:

Այսօր Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ:

Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան Արեն Խառատյանը (52 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) եւ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ):

Արեն Խառատյանը (52 կգ) քառորդ եզրափակիչում կմրցի Հունգարիան ներկայացնող Պետեր Բենեդեկի հետ:

Ալիկ Կճոյանի (63 կգ) մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Խիկմատիլո Ուլմասովն է:

Արգիշտի Հակոբյանը (66 կգ) ուժերը կչափի Խորվաթիայի ներկայացուցիչ Մատիա Բերենդի հետ:

Ալբերտ Հարությունյանը (75 կգ) կմենամարտի ղազախ Իգոր Սոլովյովի հետ:

Տիգրան Խաչատրյանի (+80 կգ) մրցակիցը Խորվաթիայի ներկայացուցիչ Սայմ Չերինան է:

Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակիչի մենամարտեր կանցկացնեն՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ),  Սամվել Սիրամարգյանը (70 կգ) եւ Քրիստինե Թորոսյանը (52 կգ):

Վաղարշակ Քեյանը (48 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Դանիայի ներկայացուցիչ Ռիդա Ալ-Թամիմիի հետ:

Տիգրան Մակիչյանը (57 կգ) կփորձի հաղթահարել ռուս Պլատոն Կազլովի արգելքը: Սամվել Սիրամարգյանը (70 կգ) կմենամարտի հնդիկ Ռահուլ Քունդուի հետ:

Աղջիկների հավաքականի անդամ Քրիստինե Թորոսյանի մրցակիցը (52 կգ)  Ռուսաստանի ներկայացուցիչ Դիանա Սիկստուսն է: 

Հայաստանի թիմն արդեն ապահովել է 4 մեդալ։

Նոյեմբերի 29-ին քառորդ եզրափակիչներում հաղթանակներ են տարել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), պատանիների Եվրոպայի չեմպիոն Տիգրան Հովսեփյանը (50 կգ) եւ Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ):

  • Կիսվել: