շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Երեք անհատական սխալ, երեք գոլ. պետք է ընտրենք ճիշտ խաղացողների. Հայաստանի հավաքականի մարզիչ

Երեք անհատական սխալ, երեք գոլ. պետք է ընտրենք ճիշտ խաղացողների. Հայաստանի հավաքականի մարզիչ

Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը. Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է: Այս մասին այսօր Վրաստանի հետ խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ պետք է շարունակենք աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց Վրաստանի ընտրանու վստահ հաղթանակով՝ 3-0:

  • Կիսվել: