կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էլինա Ավանեսյանը հաղթանակ է տարել աշխարհի 11-րդ ռակետի նկատմամբ

Էլինա Ավանեսյանը հաղթանակ է տարել աշխարհի 11-րդ ռակետի նկատմամբ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 81-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սենսացիոն հաղթանակ է տարել Բեռլինում ընթացող WTA-500 շարքի մրցաշարի 1/16 եզրափակիչում:

Ավանեսյանը երեք սեթում 6-2, 3-6, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ, ռուս Դարյա Կասատկինային: Մրցախաղը տևել է 2 ժամ 23 րոպե:

20-ամյա Ավանեսյանը քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ռուս Աննա Բլինկովայի հետ, ով հանդիսանում է աշխարհի 44-րդ ռակետը:

  • Կիսվել: