երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հպարտ եմ, որ WTA-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 40-ի մեջ առաջին հայ թենիսիստուհին եմ. Էլինա Ավանեսյան

Հպարտ եմ, որ WTA-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 40-ի մեջ առաջին հայ թենիսիստուհին եմ. Էլինա Ավանեսյան

Աշխարհի 39-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը ինստագրամյան գրառումով մեկնաբանել է մասնակցությունը Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարին, որտեղ հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել ամերկացի Էմմա Նավարոյին։

«Առաջին կիսաեզրափակիչս WTA-500 մրցաշարում։ Վնասվածքի պատճառով չկարողացա 100 տոկոսով ջանք գործադրել, բայց պայքարեցի մինչեւ վերջ։ Շնորհակալ եմ հրաշալի մեքսիկացի հանդիսատեսին եւ իմ բոլոր աջակիցներին էներգիայի համար։

Հասել եմ ռեկորդային վարկանիշի իմ կարիերայում եւ հպարտ եմ, որ WTA-ի վարկանիշային աղյուսակում լավագույն 40-ի մեջ առաջին հայ թենիսիստուհին եմ։ Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Շնորհակալ եմ այս ճանապարհի համար եւ մոտիվացված եմ նոր նվաճումների»․- գրել է Էլինա Ավանեսյանը։

Մերիդայում ունեցած հաջող մրցելույթների շնորհիվ Էլինա Ավանեսյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացել է 6 աստիճան եւ կարիերայում առաջին անգամ 39-րդն է։

  • Կիսվել: