Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ
Սերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։
Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։