երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵԽ․ Պայքարն են սկսում Հայաստանի բռնցքամարտիկները

ԵԽ․ Պայքարն են սկսում Հայաստանի բռնցքամարտիկները

Լեհաստանում ընթացող Եվրոպական երրորդ խաղերում հունիսի 23-ին պայքարը սկսում են բռնցքամարտիկները։

Օլիմպիական վարկանիշներ տվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը մասնակցում է 13 մարզիկով՝ 7 տղամարդ, 6 կին։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց թիմում են․ Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչեւա (54 կգ),  Տաթեւիկ Խաչատրյան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (66 կգ) եւ Անի Հովսեփյան (75 կգ):

Հունիսի 23-ին առաջինը ռինգ դուրս կգան Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը։

57 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալի հետ։ Մենամարտը տեղի կունենա Երեւանի ժամամակով 15:00-ին։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրա կգա 63,5 կգ քաշարին Նարեկ Հովհաննիսյանը։ Նրա մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին։ Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ից։

Եվրոպական խաղերում օլիմպիական ուղեգրեր են տալիս 1-4-րդ տեղերը 57 կգ, 63,5 կգ , 71 կգ եւ 80 կգ քաշային կարգերում, 51 կգ, 92 կգ եւ +92 կգ քաշային կարգերում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները:

Եզրափակիչները տեղի կունենան հուլիսի 2-ին:

  • Կիսվել: