երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրի խորհրդանշական հավաքականում Whoscored-ի վարկածով։

Վերջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին» եւ առաջին անգամ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն։ Սպերցյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Դարպասապահ․ Ալեքսանդր Մաքսիմենկո («Սպարտակ»)։

Պաշտպաններ․ Գուստավո Մանտուան («Զենիթ»), Նինո («Զենիթ»), Ալեքսիս Դուարտե («Սպարտակ»), Կիրիլ Պեչենին («Կռիլյա Սովետով)։

Կիսապաշտպաններ․ Պաբլո Սոլարի («Սպարտակ»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Մարկինյոս («Սպարտակ»)։

Հարձակվողներ․ Դարդան Շաբանհաջայ («Ռուբին»), Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)։

  • Կիսվել: