հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էդուարդ Սպերցյանը արդեն այս ամիս կարող է տեղափոխվել հալոնդական ՊՍՎ

Էդուարդ Սպերցյանը արդեն այս ամիս կարող է տեղափոխվել հալոնդական ՊՍՎ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արդեն այս ամիս կարող է տեղափոխվել ՊՍՎ, հայտնում է РБ Спорт-ը։

Ըստ աղբյուրի՝ հոլանդական ակումբի ներկայացուցիչները պլանավորում են օրերս բանակցել «Կրասնոդարի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է և հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Այս մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև ակումբի լավագույն ռմբարկուն է։

 

  • Կիսվել: