կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպերցյանը մեկնաբանել է ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովի հաղթական գոլը

Սպերցյանը մեկնաբանել է ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովի հաղթական գոլը

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովի հաղթական գոլը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի խաղում։ «Կրասնոդարը» հաղթել էր 1:0 հաշվով, Սպերցյանը կատարել էր գոլային փոխանցումը։

«Մեր գոլը կարելի է համեմատել «Բարսելոնային» «Լիվերպուլի» խփած գոլի հետ։ Ես տեսա, որ Նիկիտան միայնակ է կանգնած, բոլորը գնդակին հակառակ էին։ Իրար նայեցինք եւ կարողացանք ստեղծել այդ գոլը։ Իմ կատարած ամենախելահեղ գոլային փոխանցումն է»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

«Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային  աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Զենիթից»։

  • Կիսվել: